ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ
Այս տարի հանրապետության լավագույն բուժքույրի կոչման են արժանացել «Բուժքույրերի ասոցիացիա» խորհրդի անդամ հանդիսացող բուժքույրերը և հինգ մարզերում գտնվոր մասնաճյուղերի ավագ բուժքույրերը:
Հանրապետության «Բուժքույրերի ասոցիացիան» ամեն տարի դեկտեմբերի վերջում հաշվետվու կոնֆերանսով ներկայանում է աշխատանքների վերահսկող խորհրդին: «Հաշվետվությունից հետո մեր լավագույն բուժքույրերը կառավարության կողմից արժանանում են շնորհակալագրերի ու պատվոգրերի»,-նշեց ասոցիացիայի ղեկավարը: Նրա հավաստմամբ, հինգ տարի է, ինչ այս միջոցառումը նշվում է մեծ շուքով, սակայն մինչ այժմ բուժքույրերը դրամական պարգևի չեն արժանացել:
Այս տարի ասոցիացիայի բուժքույրերն առաջին անգամ հանրապետության ու արտասահմանից ժամանած բժիշկների հետ մասնակցել են սիմպոզիումի: Նրանք արժանացել են համագումարի նախագահ, ԱԺ-ի առողջապահական ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհակալագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում