ՀԱՅԸ ՀԱՅԻ ԴԵՄ
Շախմատի 17-րդ միջազգային առաջնությանը հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Սլովենիան ներկայացնող Ալեքսանդր Բելյաևսկու հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը առաջին խաղում զիջել է իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնին: Այսպիսով, Մովսիսյանն ունի 0.5 միավոր: Հատկանշական է, որ այսօր միմյանց հետ մրցելու են երկու հայ գրոսմայստերները:
Գաբրիելյանն ունի 2673, իսկ Սարգսյանը 2670 վարկանշային միավոր: Մրցաշարի 4 խաղի արդյունքում գրանցվել է երկու ոչ ոքի և նույնքան հաղթանակ: Մեկական միավոր են վաստակել Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեյոն և սլովենացի Ալեքսանդր Բելյաևսկին: Առաջնությանը մասնակցում է 7 երկրից 8 մարզիկ: Միայն Հայաստանն է 17-րդ միջազգային առաջնությունում ներկայացրել երկու շախմատիստ:
Այս առաջնությունն անց կացվում է 1990 թվականից: 2006-ին չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ալեքսանդր Մորոզեվիչը: Հիշեցնենք, որ այն ընթանում է Իսպանիայի Պամպլոնա քաղաքում դեկտեմբերի 22-29-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան