2008-ԻՆ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 12 ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
«Հաջորդ տարի հանրապետությունում կստեղծվի միջին մասնագիտական կրթական 12 հաստատություն»,-այսօր լրագրողներն հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ առաջին անգամ 2008 թվականի պետբյուջեն տրամադրել է 2 մլրդ դրամ, որն ուղղված է լինելու միայն միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերանորոգմանը:
Նախարարը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միջին մասնագիտական հաստատություն, որտեղ մասնագիտությունները ընտրվելու են` ելնելով տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներից: Լ. Մկրտչյանի խոսքով, 2008 թվականին կմշակվի բոլոր միջին մասնագիտական հաստատությունների մասնագիտություննրի ցանկը:
Նախարարն այս տարվա բացթողում համարեց այն, որ չեն անրդրադարձել ոչ պետական բուհերի խնդիրներին, որտեղ կրթական զարգացումները պետք է ընթանան պետական հաստատությունների կրթական ծրագրերին համահունչ:
«Այս խնդրի համար առաջնահերթը այն է, որ պետք է ստեղծենք կրթության որակի ազգային կենտրոն»,- հավելեց նա: Լ. Մկրտչյանը նշեց, որ այդ նախագիծը մշակված է և հունվարին կներկայացնեն կառարություն: Այն ենթադրում է ամբողջական փոփոխություն հավատարմագրման և լիցենզավորման գործընթացում: «Մենք մինչև անժամկետ հավատարմագրումը չվերացնենք և նորմալ չանցնենք 5-ամյա հավատարմագրաման մեխանիզմներին, որևէ առաջընթաց այս հարցում չենք կարողանա ունենալ»,- վստահեցրեց նախարարը: Լ. Մկրտչյանը հավաստիացրեց, որ 2009-2010 թթ. այս համակարգը ամբողջությամբ կներդրվի և լիարժեք կգործի: