ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄՑՈՒ «ԿՈՉՈՒՄՆ ԸՆԾԱՅՈՒԹՅԱՆ» ԵՐԿԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական Եկեղեցու հայրեր» մատենաշարի հերթական գիրքը` եկեղեցու ամենանշանավոր հայրապետներից Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայության» երկը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, երկը հին հունարենից թարգմանել է Սիմոն Կրկյաշարյանը: Գիրքը հրատարակվել է Տեր և Տիկին Արմեն և Նունե Սարգսյանների հովանավորությամբ:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու մատենագրական ժառանգության առանցքային աշխատությունը` «Կոչումն ընծայության» կամ «Հաղագս երախայից» ճառերի ժողովածուն, կարևորագույն աղբյուր է վաղ Քրիստոնեական Եկեղեցու դավանանքի ու պաշտամունքի ուսումնասիրության համար:
«Կոչումն ընծայությանը» հայերեն առաջին անգամ թարգմանվել է 5-րդ դ., իսկ տպագրվել` 1727թ. Կոստանդնուպոլսում: Հայերեն թարգամանությունը պարունակել է 18 ճառ: Ներկա հրատարակության թարգամանությունը, որ կատարվել է բնագրից, ամբողջական է և պարունակում է 23 ճառ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում