ՀԱՐՑՈՒՄ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԼԻՆԵԼ
Ավարտվեց «Ռադիո Հայ» ռադիոկայանի կողմից Հայկական ընտրություն 2008 նախագծի շրջանակներում իրականացվող «Ժողովրդական նախագահ» SMS հարցման առաջին փուլը, որը մեկնարկել էր նոյեմբերի 17-ին:
«Ինչպիսին պետք է լինի ապագա նախագահի քաղաքականությունը Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերություններում» հարցի քվերակության արդյունքները ցույց են տալիս, որ մասնակիցների 50%-ի գնահատմամբ`«Հայաստանը պետք է գրավի չեզոք դիրք և հավասարակշռված հարաբերություններ հաստատի Եվրոպայի և Ռուսաստանի հետ»:
«Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ` անկախ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումից» պատասխանը առավել թվով ձայներ է հավաքել (28%), քան «Հայաստանը չպետք է խորացնի հարաբերությունները Եվրոպայի հետ, քանի որ դա կվնասի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին» տարբերակը (22%):
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ապագա նախագահի դիրքորոշման մասին հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (98%) կարծում է, որ ցեղասպանության խնդրում պետք է պահանջատեր լինել: Քվեարկողների 24%-ը կողմ է արմատական դիրքորոշմանը: Բացարձակ մեծամասնությունը` 74%-ը կողմ է առավել պրագմատիկ դիրքորոշմանը, այն է` Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ` օրակարգում պահելով ցեղասպանության ճանաչման հարցը: Բավական ցածր տոկոս (2 %) է հավաքել պատասխանի այն տարբերակը, ըստ որի Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ` ցեղասպանության հարցը թողնելով սփյուռքահայությանը:
Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը`95%, այս կամ այլ կերպ կողմ է քվեարկել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրությանը: Թուրքիայի նկատմամբ անհապաղ տարածքային պահանջներ ներկայացնելու կողմնակիցների մասնաբաժինը կազմում է 26%, իսկ 69% գտնում է, որ Հայաստանը պետք է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հարցը թողնի հետագային` Թուքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելով այժմ:
«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի ապագա նախագահի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ», նույնպես տվել է հետաքրքիր արդյունքներ:
Հարցման մասնակիցների միայն 38% է սատարում ԼՂ խնդրի կարգավորման գոյություն ունեցող դիրքորոշումը, որն ուղղված է հարցի խաղաղ կարգավորման որոնմանը երկարատև բանակցությունների միջոցով:
«Ժողովրդական նախագահ» նախագծի ավարտին երեք ամիսների ընթացքում հանրային քվեարկության դրված հացադրումների արդյունքները և կներկայացնի հանրապետության նորընտիր նախագահին ի գիտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան