Ռ. ՍԱՐՅԱՆ. «…ՈՐՊԵՍԶԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐԻ ԱՌՋԵՎ ՉՇԻԿՆԵՄ»
Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում շատ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզաննա Սարյանը: Նրա խսքով, 2003 թվականին թանգարանն իր տնօրինությանն է հանձնվել «Լինսի» հիմնադրամի կողմից կատարած վերանորոգումներից հետո: Բայց մինչ օրս անավարտ շատ գործեր կան: «Վերանորոգումից հետ մենք մեր ուժերով կրկին վերանորոգման աշխատանքներ ենք կատարում: Ստիպված եմ լինում զբաղվել կտուրի, սանհանգույցի ու այլնի խնդիրներով, այնինչ այսօր հարկավոր է փրկել Սարյանի ստեղծագործությունները: Այդ ամենն անում եմ, որ արտասահմանյան հյուրերի առաջ ամոթից չշիկնեմ, բայց առայժմ այդպես էլ լինում է»,-ասաց Ռ. Սարյանը:
Տուն-թանգարանի տնօրենի հավաստմամբ, թանգարանի ոչ բարվոք վիճակն ազդում է նաև նկարների վրա: Թանգարանն ապահովված չէ մշտական ջեռուցմամբ ու խոնավությունը կարգավորող սարքով: «Հիմա մենք մի գերխնդիր ունենք: Հարկավոր է ամեն կերպ պահպանել Սարյանի թողած ժառանգությունը: Կտավներն անհապաղ հարկավոր է վերականգնել»,-նշեց թանգարանի տնօրենը: Նա, թանգարանի անունից դիմել է Գրաբատի վերականգնողական (ռեստրավիացիոն) կենտրոնին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում