ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԹՌՉՆԱԳՐԻՊԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 94-ՐԴ ՄԱՐԴԸ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտային մոտ բնակավայրերից մեկում նախօրեին թռչնագրիպից հերթական անգամ մահացել է երիտասարդ մի կին: Լաբորատոր ստուգումները հաստատել են, որ վարակի պատճառ է հանդիսացել H5N1 վիրուսը: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում անելով Ինդոնեզիայի առողջապահության նախարարությանը, բժիշկների կարծիքով վարակի պատճառ է հանդիսացել օրեր առաջ շուկայից գնած հավը:
Ինդոնեզիայում թռչնագրիպից մահացածների թիվն արդեն հասել է 94-ի: Այդ երկիրն այս հիվանդության հետևանքով մահացածների թվով աշխարհում առաջինն է: Թռչնագրիպից մահվան դեպքերի կեսը տեղի է ունեցել Ինդոնեզիայում:
Գիտնականները վախենում են, որ եթե թռչնագրիպի հարուցիչը զարգանա և արդեն սկսի փոխանցվել մարդուց մարդ, համաշխարհային համաճարակ կառաջանա,ինչի հետևանով կարող են զոհվել միլիոնավոր մարդիկ:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում H5N1 վիրուսով վարակի դեպքեր գրանցվել են նաև Պակիստանում և Մյանմեում:
Տնային թռչունների շրջանում թռչնագրիպի նոր դեպքներ հայտնաբերվել են Լեհաստանում, Վիետնամում, Սաուդյան Արաբիայում և Գերմանիայում, իսկ վայրի թռչունների շրջանում` Սաուդյան Արաբիայում և Հոնկոնգում:
Ռուսաստանում` Ռոստովի շրջանում, գրանցվել է թռչնագրիպի դեպքերի երրորդ օջախը: Շրջանի երկու քաղաքներում վարակված թռչուններ հայտնաբերվել են թռչնաֆաբրիկայում, որտեղ դրա հետևանքով անկել է մոտավորապես 400 հազար թռչուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան