6500 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 20 ՏՈԿՈՍԸ ՑԱԾՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Հասարակության ձայնը կառավարություն ու այլ կարևոր ոլորտներում լսելի դարձնելու համար հարկավոր է ունենալ գործուն հասարակական կազմակերպություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: «Մենք միշտ էլ հրապարակային գործունեության կողմնակից ենք, և մեր դռները բաց են հասարակական կազմակերպությունների համար: Հարկավոր է համագործակցության միջոցով լուծել մեր դեմ ծառացած բոլոր խնդիրները»,-նշեց Մ. Բադալյանը:
Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հնարավորություն է տալիս ՀԿ-ների ներկայացուցիչներին ու քաղաքացիներին մասնակցել թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներում: Ըստ Մ. Բադալյանի, կազմակերպությունը կազմակերպել է ավելի քան 6500 թափուր պաշտոնի մրցույթ: Ատեստավորվել են ավելի քան 10 հազար քաղաքացիական ծառայողներ, իսկ 35 հազար ու ավելի քաղաքացիներ մասնակցել են այդ գործընթացներին:
Սակայն, Մ. Բադալյանի կարծիքով, մրցույթին մասնակցած քաղաքացիների կրթվածության աստիճանը չի բավարարում, որոշակի աշխատանքներ կատարելու համար: «Մրցույթում մասնակցած 6500 մասնակիցների 20%-ը գիտելիքների ցածր մակարդակ ունենալու պատճառով չի կարողացել աշխատանք գտնել»,-նշեց նա:
Նշենք, որ 2004 թվականին օրենսդրության փոփոխության արդյունքում ՀԿ-ների ներկայացուցիչները կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու և ատեստավորման գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան