ՊԱՄՊԼՈՆԱ. ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԱՎԱՐՏՆԵՐ
Շախմատի 17-րդ միջազգային առաջնության 4-րդ փուլից հետո հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի և Սեգեյ Մովսիսյանի ակտիվում հաղթանակ չի գրանցվել: Այս փուլում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Մովսիսյանը հանդիպել է իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյի հետ, որտեղ խաղաղ արդյունք է գրանցվել: Նույն կերպ` ոչ ոքի է ավարտվել Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սարգսյանի և Իսպանիան ներկայացնող Վալեյո Փոնսի մրցամարտը:
Այսպիսով մրցաշարային աղյուսակի առաջին եռյակում են իսպանացի Վալեյոն` 3 միավորով, Սլովակիան ներկայացնող Բելյավսկին` 2.5 միավորով և լավագույն եռյակը եզրափակում է չինացի Վոնգ Յուն ` 2 միավորով: Նշենք, որ 2-ական միավոր ունեցող երկու այլ մարզիկներից մեկը Ս. Մովսիսյանն է:
Այս փուլում 4 դիմակայությունից միայն Իբրահիմ Հարմակուլով-Բաադուր Ջոբավա մրցամարտն է ավարտվել արդյունքով, որտեղ առավելության է հասել վրացի Ջոբավան: 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Գ. Սարգսյանը կհանդիպի չինացի Յու Վոնգի հետ, իսկ Ս. Մովսիսյանը իր ուժերը կչափի իսպանացի Փոնսի հետ: Հատկանշական է, որ 17-րդ առաջնության ընթացքում տեղի ունեցած 16 խաղերից միայն 6-ում է գրանցվել արդյունք:
Առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Պամպլոնա քաղաքում: Այն մեկնարկել է դեկտեմբերի 22ին և կավարտվի այս ամսի 29-ին: Առաջնությանը մասնակցում է 8 մարզիկ: Այս առաջնությունն անց կացվում է 1990 թվականից: 2006-ին չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը: