ԿՐԿԻՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Իսպանիայում անցկացվող շախմատի 17-րդ միջազգային առաջնության 5-րդ փուլը ավարտվեց: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այս տուրում կրկին ոչ ոքի է խաղացել չինացի Վոնգ Յուի հետ:
Հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Սլովակիայի դրոշի ներքո իսպանացի Փոնս Վալեյոի հետ խաղում նույն արդյունքն է գրանցել: 5-րդ փուլի 4 խաղերից հետո անարդյունք չի ավարտվել միայն Իբրահիմ Համրակուլով-Ալեքսանդր Բելյավսկի մրցապայքարը, որտեղ առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Համրակուլովը:
Այսպիսով, մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում է Վալեյոն, 2.5 միավոր ունեն ևս 6 մարզիկ: Ութնյակը 1.5 միավորով եզրափակում է Գ. Սարգսյանը: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկը 6-րդ փուլում կհանդիպի Համրակուլովի հետ, իսկ Սարգսյանը` Վոնգ Չուի:
Առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Պամպլոնա քաղաքում: Այն մեկնարկել է դեկտեմբերի 22ին և կավարտվի վաղը: Առաջնությանը մասնակցում է 8 մարզիկ: Այս առաջնությունն անց կացվում է 1990 թվականից: 2006-ին չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան