ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ Է. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹ Է
Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը նշման 35 օրվա տեղաշարժ ունի` կախված Ս. Հարության տոնից: 2008թ. Ս. Սարգսի տոնը կնշվի հունվարի 21-ին: Հետևելով բարի ավանդությանը` Արարատյան թեմը շարունակում է տոնախմբությունների շարքը` նախապես հայտարարելով մի շարք մրցույթներ:
Պատմվածքների մրցույթ.
1. Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս (իրական պատմություն)
2. Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս (իրական պատմություն)
3. Ս.Սարգիս`«Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք» (իրական պատմություն)
Այնպես որ, Panorama.am-ը ՍԻՐՈՎ է հանդիսանում այս միջոցառման տեղեկատվական հովանավորը:
Պատմվածքները պետք է ներկայացված լինեն առավելագույնը տպագիր 2 էջի սահմաններում 12 տառաչափով: Հանձնված աշխատանքները չեն վերադարձվելու: Դրամական պարգև կստանան յուրաքանչյուր անվանակարգում լավագույն երեք պատմվածքների հեղինակները: Առաջին մրցանակ` 150.000 դրամ, երկրորդ մրցանակ`100.000 դրամ, երրորդ մրցանակ` 50.000 դրամ: Լավագույն պատմվածքները կտպագրվեն Արարատյան Հայրապետական թեմի “Շողակն Արարատյան” պաշտոնաթերթում:
4. Ս. Սարգիս` նկարչության մրցույթ` Ս. Սարգիս` սիրո բարեխոս: Սահմանված է երկու անվանակարգ` Ս. Սարգիս` սիրո բարեխոս և Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս: Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է երկուական գլխավոր մրցանակ` համապատասխանաբար 150.000 և 100.000 դրամ/:
5. Ս. Սարգիս` «Մենք ստեղծեցինք մեր հայեցի ընտանիքը» ֆոտոռեպորտաժ: Սահմանված է երեք մրցանակ լավագույն ճանաչված աշխատանքների համար` 100.000, 75.000 և 50.000 դրամ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար:
Պատմություններն ընդունվում են [email protected] էլ. փոստի հասցեով: Պատմությունները տպագիր տեսքով ընդունվում են նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում` Մամլո դիվանի գրասենյակում: Խնդրում ենք նամակներն ուղարկել հայերեն տպատառ տառերով, ուղարկել սիրո իրական պատմություններ և անպայման նշել կոնտակտային տվյալներ:
Նկարչության և ֆոտոռեպորտաժի մրցույթերի մասնակիցները ևս կարող են իրենց աշխատանքերը հանձնել Մամլո դիվան:
Հասցե` Ռ. Իսրայելյան 21` Առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7-17-Ը: ԱՐՏԱԺԱՄԿԵՏ ՈՐԵՒԷ ԱՇԽԱՏԱՆՔ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԻ:
Ս. Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները կամփոփվեն տոնի օրը` Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահում, ուր տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
- Նախասրահում կկազմակերպվի ֆոտոռեպորտաժի և նկարչության մրցույթների քսան լավագույն աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն կմեկնարկի համերգից երկու ժամ առաջ:
- Ս. Սարգսի տոնակատարությունների շարքը կեզրափակվի համերգով: Համերգի ընթացքում կհայտարարվի բոլոր անվանակարգերի հաղթողների անունները, ովքեր ներկա կլինեն համերգին: Այստեղ էլ նրանց կհանձնվեն դրամական պարգևները և տոնը խորհրդանշող մրցանակները:
Հունվարի 21-ին Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կմատուցվի տոնական Ս. Պատարագ: Եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.21.00-ն: Հոգևորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին և տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն: Բացիկները կբաժանվեն Երևան քաղաքի բոլոր եկեղեցիներում:
Ս. Սարգսի վարքի, ավանդապատումների, ինչպես նաև մրցույթին վերաբերող այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am ինտերնետային կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա