… ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս տարի հունվարի 1-ին գրանցվել է շտապօգնության ամենաշատ կանչերի թիվը` 585, իսկ նախօրեին դրանց թիվը հասել է 480-ի: Այս ցուցանիշը միջինից բարձր է համարվում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: «Սովորաբար միջին հաշվով հանրապետությունում գրանցվում է 420-450 շտապօգնության կանչ: Իսկ տոնական օրերին դրանց թիվն ավելանում է 15-18 տոկոսով»,-նշեց նա:
Ա.Պետրոսյանի հավաստմամբ, գրանցված կանչերի թիվը չի գերազանցում անցյալ տարվա ցուցանիշները: «Արտակարգ դեպքեր չեն գրանցվել, ճիշտ է, ունեցել ենք վթարների հետ կապված դեպքեր, սակայն դրանք ոչ տոնական օրերին նույնպես գրանցվում են»,-ասաց Ա. Պետրոսյանը: Ըստ նրա, այս շրջանում կանչերի թվի բարձրացումը կապված է խրոնիկ հիվանդությունների սրացումների հետ:
Նշենք, որ կանչերը հիմնականում կապված են եղել սննդակարգի խախտման հետ: Այս առումով, շտապօգնության են դիմել հիմնականում աղեստամոքսային տրակտի ու լեղապարկի հետ խնդիրներ ունեցողները, որոնց առողջական վիճակը վատացել է ալկոհոլի ու սննդի չարաշահումից: Այս տարիվա ընթացքում սուր թունավորման դեպքեր չեն գրանցվել: Աղբյուրի խոսքով, այս ընթացքում տրավմաների հետ կապված կանչեր չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան