ԽՈԶԻ ՄՍԻ ՎԱՃԱՌՔՆ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ, ՇՈՒՐՋՕՐՅԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
«Հանրպետության բոլոր մարզերում, որտեղ գրանցվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր, գործում է շուրջօրյա հերթապահություն: Մենք վերահսկում ենք, որպեսզի վարակված կենդանիների միսը չարտահանվի տվյալ մարզերից»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը:
Նրա հավաստմամբ, վաճառքի հանված խոզի միսն անպայման անասնաբուժի կողմից վաճառքի համար թույլտվության թուղթ պետք է ունենա: Ըստ նրա, համայնքի անասնաբույժ-մարզային տեսչություն-շուկա օղակը շատ լավ է գործում: «Սկզբնական շրջանում գրանցվել են խախտման մի քանի դեպքեր, սակայն դրանք կանխվել են, իսկ վաճառողները` տուգանվել»,-նշեց անասնաբուժության տեսչության պետի տեղակալը:
Այսօրվա տվյալներով հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի հետևանքով ոչնչացվել է 15.500 խոզ: Վարակի նոր օջախներ չեն գրանցվել: Նշենք, որ կարանտին է հայտարարված Տավուշի ու Լոռու մարզերում: Սակայն Գ. Թովմասյանի հավաստմամբ, վտանգ կա, որ վարակը կարող է տարածվել: Իսկ փոխհատուցման վերաբերյալ կառավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին