ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆԴ-ՊՐԻ-2008-09-ԻՆ
Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շխամատիստների անունները, որոնք մասնակցելու են Շախմատի 2008-09 թվականի Գրանդ-պրի առաջնությանը: Օլիմպիական չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նույնպես այդ ցուցակում է:
Նշենք, որ այս առաջնությանը մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները: ՖԻԴԵ-ի ցուցակում են ընդգրկված նաև Անանդը, Կրամնիկը, Տոպալովը, Մամեդյարովը, Կամսկին, Շիրովը, Իվանչուկը, Լեկոն, Մորոզեվիչը, Ռաջաբովը, Գելֆանդը, Կարլսենը և Կարյակինը:
Նշենք, որ Գրանդ-պրիի հաղթողը հնարավորություն է ստանալու մրցել Աշխարհի գավաթակրի հետ: Այս մրցաշարի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որին հաջորդում է Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը:
Նշենք, որ առաջնության 4 մասնակիցներ` Կամսկին, Կարլսեն, Շիրովը և Կարյակինը մասնակցության իրավունք ստացան դեռ Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, երբ հասան մինչև կիսաեզրափակիչ: Լևոն Արոնյանը Գրանդ-Պրիի մասնակիցների մեջ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի 2008 թ.-ի հունվարի վարկանիշային ցուցակում 10-րդն հորիզոնականում հանգրվանելու շնորհիվ: