ՍԱՌՈՒՅՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է
Այս տարի փողոցների մերկասառույցի պատճառով տարբեր տեսակի կոտրվածքներով հետիոտների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է: Նորք-Մարաշ վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության, Էրեբունի և Մալաթիա բժշկական կենտրոններից ստացված տվյալների համաձայն, այս տարի նշված հանգամանքներում տարբեր կարգի կոտրվածքներով բուժօգնության դիմող անձանց թիվը կազմում է օրական 3-4 մարդ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 6-ն էր: Բժիշկները սա պայմանավորում են ձմեռային մեղմ եղանակով, ի տարբերության անցյալ տարվա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան