ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԷԼ ՉԻ ՈՒՆԵՆԱ
«Գեղամ Գրիգորյանը հունվարի 1-ից այլևս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ, քանի որ հրաժարական է տվել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ինչպես նշեց նա, Գեղամ Գրիգորյանն ինքն է որոշել հրաժարական տալ: «Նա ստեղծում է իր թատրոնը և ցանկանում է իր ողջ ուժերն ու ժամանակն օգտագործել իր թատրոնի վրա»,-մանրամասնեց թատրոնի տնօրենը:
Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն ասաց, որ առայժմ գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը չի քննարկվում, քանի որ թատրոնը պետք է ունենա կառավարման խորհուրդ, որը կազմված կլինի օպերայի ստեղծագործական կառավարման հանաձնախմբից, նախարարության անդամներից: Մոտակայում գեղարվեստական ղեկավար չի լինի, աշխատանքները կհամակարգի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ստեղծագործական ամեն մի ստորաբաժանում ունի իր ղեկավարը»,-ասաց Կ. Խոդիկյանը:
Կ. Հովհաննիսյանը նշեց, որ թատրոնում այդ պաշտոնը լուծարվում է, կլինի միայն գեղարվեստական խորհուրդ և տնօրեն: «Խորհրդի մեջ լինելու են պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր թատրոնի հետ կապ ունեն»,-ասաց Կ. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում