«ԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԸ ՔԵԶ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԱԼ, ՓՈՔՐԻ՛Կ»
Հունվարի 13-ին «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնում կազմակերպվելու է «Բոլոր բարիքները քեզ եմ ցանկանում տալ, փոքրի՛կ» խորագրով բարեգործական ակցիա: Ակցիայի կազմակերպմանն աջակցում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Արմյանկա» (АРМЯНКА) ամսագիրը, «Վալերի Քոչարյանի» անվան բարեգործական հիմնադրամը:
Ինչպես տեղեկացանք «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնից, ներկա են լինելու միջազգայն կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը հյուրընկալելու են ծնողազուրկ, անապահով ընտանիքների, փախստականների ընտանիքների մոտ 1600 երեխա` ոչ միայն Երևանից, այլև մարզերից, գյուղերից:
«Արմյանկա» ամսագրի նախագծի ղեկավար Լադա Գոլովյանի խոսքով, միջոցառման նպատակն է Հին նոր տարվա օրը տոն կազմակերպել ծնողազուրկ ու անապահով ընտանիքների երեխաների համար՝ հույս հայտնելով, որ նման կերպ սկսելով տարին՝ հետագայում կդառնա լավ ավանդույթ:
«Վալերի Քոչարյանի» անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Իրինա Քոչարյանը նշել է, որ երեխաները միշտ ուշադրության կենտրոնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում