Ռ. ԳԵՎՈՐԳՅԱՆՑ. «...ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՇՈՒԿԱ»
«Կինոգետների միությունը լայնածավալ գործունեություն է ծավալում` փառատոներ ենք կազմակերպում, փորձում ենք գտնել մեր գործը շարունակողներին»,-այսօրվա ասուլիսում ասաց կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:
Խոսելով այն մասին, որ ռուսական կինոմատոգրաֆիան գնալով զարգանում է, ի տարբերություն հայկականի, նա նշեց, որ ողջ բարդությունն այն է, որ մենք շուկա չունենք: «Ռուսաստանն ունի արտադրություն և շուկա: Նկարահանելով ինչ-որ ֆիլմ ու ցուցադրելով կինոթատրոններում` մեկ օրվա ընթացքում դա կարող է նրանց բերել երկու անգամ ավել եկամուտ»,-ասաց Ռ. Գևորգյանցը: Ինչպես նշեց նա, նախ մենք ունենք երկու կինոթատրոն, որը շատ քիչ է, ու նաև մեր նկարահանած ֆիլմերը չեն ցուցադրվի, օրինակ, Ռուսաստանում: «Համաշխարհային շուկա մտնելը շատ դժվար բան է: Նրանք ցուցադրում են լրիվ այլ ֆիլմեր»: Այս տարվա ընթացքում կինոմատոգրաֆիստների միությունը նկարահանել է 12-15 վավերագրական ֆիլմ, իսկ 2009թ.կավարտվեն նոր կինոյի տան շինարարական աշխատանքները:
Ի տարբերություն կինոմատոգրաֆիստների միության ծավալած ակտիվ գործունեության, նկարիչների միության գործունեությունն այնքան էլ բուռն չի եղել: «Մենք այնքան էլ բուռն գործունեություն չենք ծավալել` կապված վերանորագման աշխատանքների հետ»,-ասաց ասուլիսին ներկա նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, այս տարվա գարնանը վերանորոգման աշխատանքները կավարտվեն, որի արդյունքում կունենան լիովին նոր ցուցասրահներ: «Մեծացրել ենք մեր ցուցասրահները` 850 քմ, որը պետք է ունենա ժամանակակից կահավորանք: Նոր ցուցասրահների բացմանը նվիրված լինելու է նոր ցուցահանդես»,-նշեց միության նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում