ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած կինոփառատոնին մասնակցել է ազգությամբ հայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանը` ներկայացնելով 1915թ. հայերի եղեռնի մասին տեսաժապավեն: Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, Տոկիոյում ֆիլմը ցուցադրվել է երկու անգամ, և կազմակերպիչների խոսքով, շատ է հետաքրքրել հանդիսատեսին: Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել նաև Օսակում: Տոկիոյում Ս. Խարդալյանը ծանոթացել է երկու ճապոնացիների հետ, ովքեր հրապարակել են գրքեր և Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հոդվածներ:
Դասախոս Աիչի Սանգիոն, պրոֆեսոր Խիրոշայի Սեգաուան հանդիսանում են «Հայերի մոռացված եղեռն. ուսումնասիրություն, կանխում և եղեռնի մի դեպքի դատապարտում» ուսումնասիրության հեղինակները, որը ճապոներեն հրապարկվել է 2005թ.: 2004թ. պրոֆեսոր Սեգաուայի նախաձեռնությամբ կազամակերպվել են եղեռնի թեմայով մի քանի դասախոսություններ, ցուցադրվել են նկարներ:
Մեկ այլ ճապոնացի` Խիդեարու Նակաևիման ակտիվորեն մասնակցում է հայ-ճապոնական բարեկամական հարբերությունների հաստատման գործին: Նա նաև հրապարակել է հայերին վերաբերող մի շարք հոդվածներ: Նա ամուսնացած է հայուհու հետ: Նրանցի դստեր անունն Անահիտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում