ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՐՈՆՅԱՆՆ Է
«Կորուս Չեսս-2008» սուպերառաջնությունը շարունակվում է: Ուժեղագույնների մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է oլիմպիական չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նույնքան միավոր իր հաշվում ունի Հոլանդիան ներկայացնող Մագնուս Կարլսենը:
Երկրորդ փուլում Լևոն Արոնյանը հանդիպել է իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, որին հաղթել է` վաստակելով ուժեղագունների մրցաշարում իր երկրորդ միավորը: Հիշեցնենք, որ հայ շախմատիստը առաջին փուլում հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին: Կարլսենը երկրորդ տուրում առավելության է հասել Էլյանովի նկատմամբ:
Մրցաշարը հաջող չի ընթանում Ռուսատանը ներկայացնող շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի համար: Նա իր ակտիվում ունի երկու ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է Թեյմուր Ռաջաբովը` 1.5 միավորով: Ադրբեջանցի մարզիկն առաջին տուրում հաղթել էր աշխարհի գավաթակիր Վիշվանաթ Անանդին, իսկ Կրամնիկի հետ մրցավեճը ավատվել է խաղաղ արդյունքով: «Բ» խմբում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն իր հաշվում ունի 1 միավոր և մրցաշարի առաջատարներին զիջում է ընդամենը 0.5 գործակցով:
Հիշեցնենք, որ Լ. Արոնյանն նախորդ տարի նույն առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Նա միակն էր, որ ողջ մրցապայքարի ընթացքում ոչ մի պարտություն չկրեց: Նրան հաջորդում էին ադրբեջանցի Ռաջաբովը, Բուլղարիան ներկայացնող Տոպալովը և շախմատի աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Կրամնիկը: Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից ամենաշատը` 5 անգամ, չեմպիոնի կոչումը նվաճել է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը, Տոպալովը` 2, Գելֆանդը, Արոնյանը և Կրամնիկը 1-ական անգամ:
«Կորուս Չեսս» առաջնությունն անընդմեջ անցկացվել է 1938 թվականից, սակայն այն մինչև 2002 թվականը կոչվել է «Հոգովենտուր»: Այս մրցաշարին մասնակցում են աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատսիտները: «Կորուս Չեսս 2008»-ը մեկնարեկել է հունվարի 12-ին և կշարունակվի մինչ այս ամսվա 27-ը: Այն անցկացվում է Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան