ԵՏԵՎՈՒՄ Է ԹՈՂԵԼ` 1.5 ՄԻԱՎՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը շարունակվում է: Վեցերորդ փուլից հետո առաջատարը չի փոխվել: Տիգրան Պետրոսյանը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` առաջ անցնելով իր նախորդներից 1.5 միավորով: Այս փուլում Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մրցաշարի ամենփորձառու, ֆավորիտ համարվող Սմբատ Լպուտյանի հետ: Այս դիմակայությունն ավարտվել է խաղաղ արդյունքով: Այս տուրի 5 խաղերից միայն Տիգրան Քոթանջյան-Սամվել Տեր-Սահակյան մրցապայքարն է ավարտվել արդյունավետ ելքով: Առավելության է հասել Քոթանջյանը` վաստակելով իր երրորդ միավորը:
3.5-ական միավոր ունեն Արտաշես Մինասյանը, Լպուտյանը և Անաստասյանը: Առաջնության մեկ այլ ֆավորիտ համարվող, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Ասրյանը դեռ ետնապահների շարքերում է: Նա իր հաշվում ունի 2.5 միավոր: Ասրյանը իր ակտիվում ունի` 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ: 14-ամյա Սամվել Տեր-Սահակյանը 3 գործակցով Արա Մինասյանի, Զավեն Անդրիասյանի և Տիգրան Քոթանջյանի հետ կիսում է 5-8-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ առաջնությունը մեկնարկել է հունվարի 7-ին և կշարունակվի մինչ այս ամսվա 21-ը: