ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ «ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔԸ
Գեյդելբերգսկյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» դիմանկարում իրականում պատկերված է Լիզա Գերարդինին` ֆլորենտացի առևտրական Ֆրանչեսկո դելա Ջոկոնդայի կինը: Նման կարծիքի հետազոտողներն եկել են նկարչին ծանոթ ֆլորենտացի պաշտոնյային պատկանող գրքի բաց հատվածներում արված նշումներն ուսումնասիրելուց հետո:
Նա իր նշումներում Լեոնարդոյին համեմատում է հին հունական գեղանկարիչ Ապելլեսոնի հետ և հիշեցնում է, որ դա Վինչին աշխատել է երեք նկարների վրա, որնցից մեկը Լիզա Գերարդինի դիմանկարն է եղել:
Գերմանացի գիտնականների ուսումնասիրությունները վերջնականապես լուծել են «Մոնա Լիզայի» անձի հետ կապված գաղտնիքը: Արվեստաբանները տարբեր ժամանակներում առաջ են քաշել դիմանակարի առանձնահատկությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ: Ոմանք կարծիք են հայտնել, որ նա եղել է նկարչի սիրուհին կամ նրա մայրը, կամ նույնիսկ հենց ինքը` Լեոնարդոն:
Համալսարանի դասախոս Արմին Շլեխտերն այդ բացահայտումն արել է ավելի քան երկու տարի առաջ, բայց դրա մասին հասարակությանը հայտնի է դարձել նախօրեին, երբ գերմանական հեռուստաընկերություններից մեկը որոշել է հիշյալ համալսարանի գրադարանի մասին ծրագիր նկարահանել: