Նախագահն ապաքինվել է
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է ակնաբուժական վիրահատության: Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հեռացրել են նրա աչքի լորձաթաղանթի թևավոր փառը: Ինչպես հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հիվանդությունը տեսողության համար խնդիրներ չի առաջացնի: «Նախագահն ապաքինվել է, շաբաթ երեկոյան վերադարձել է Երևան և շարունակում է աշխատել առանց օրակարգի փոփոխությունների»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել էր Ֆրանսիա՝ Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:
Ի դեպ, Երևան վերադառնալու հաջորդ օրը` հունվարի 13-ին Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ աղջնակի պապիկ է դարձել: Անին ծնվել է նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի ընտանիքում: Ռ. Քոչարյանի առաջին թոռնուհին` Բելլան ծնվել է 2006-ի փետրվարի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում