ՅԱԿՈՒՆԻՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՎԱՉԱՊԵՏԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ս. Սարգսյանը նշել է, որ կառավարությունը մեր երկրի տրանսպորտային հիմնախնդիրների լուծումը դիտում է որպես իր տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ընդ որում` ոչ միայն միջազգային փոխադրումների, այլ նաև ներհանրապետական հաղորդակցության զարգացման ոլորտում: Այդ գործընթացում, ըստ նրա, կարևոր դեր ունի, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտը:
Վարչապետն ընդգծել է, որ հաշվի առնելով այդ ամենը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի գործունեության արդյունավետության հետագա բարձրացման նպատակով, որոշվել է Հայկական երկաթուղին փոխանցել կոնցեսիոն կառավարման: Նշելով Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու և մրցութային առաջարկով նախատեսված ծրագրերի ու ներդրումների իրականացման կարևորությունը, Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դա հնարավորություն կտա բարձրացնելու Հայկական երկաթուղով իրականացվող փոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը, մեծացնելու դրանց ծավալները, ապահովելու երկաթուղային տրանսպորտին ներկայացվող հիմնական միջազգային պահանջները, նորացնելու շարժակազմը, ստեղծելու նոր աշխատատեղեր, ինչպես նաև բարձրացնելու ոլորտում աշխատողների որակավորումը, բարելավելու նրանց աշխատանքային պայմանները:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը չի միջամտի կոնցեսիոների աշխատանքին ու պատրաստ է վերջինիս ցանկության դեպքում և իր իրավասությունների սահմաններում, աջակցել խնդիրների լուծմանը` ի նպաստ երկաթուղու զարգացման:
Վ. Յակունինը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և նշել, որ իր ղեկավարած ընկերությունը քաջ գիտակցում է վերցրած պատասխանատվության աստիճանը և ունենալով մեծ փորձ ու հնարավորությություններ` վստահ է նախատեսված պարտավորությունների պատշաճ իրականացման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան