…ՈՐՊԵՍԶԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ԱՇԽԱՏԻ
Վարչապետ Սերժ Սարգսյանի Երևանի մետրոպոլիտեն կատարած այցի և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, գործադիրի այսօրվա նիստում որոշվել է վերաբաշխում կատարել 2008թ. Պետբյուջեում: Ըստ այդմ մետրոպոլիտենին հատկացվող լրացուցիչ գումարը ընթացիկ տարում կազմելու է 1 մլրդ 776 մլն 400 հազար դրամ: Դա հնարավորություն կընձեռի բարձրացնելու շարժակազմերի շահագործման արդյունավետությունը, բարելավելու ուղևորների սպասարկման վիճակը, ինչպես նաև ապահովելու մետրոպոլիտենի անվտանգ և անխափան աշխատանքը:
Գործադիրը որոշում է ընդունել նաև 2008թ. պետական բյուջեով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ավելացման մասին: Ըստ այդմ` նախատեսվում է 2008թ. պետական բյուջեի համաքաղաքային ծախսերին ավելացնել մի շարք նոր ծրագրեր: Որոշմամբ հատկացվող գումարները կուղղվեն, մասնավորապես, մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի վերականգնմանը, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի վերակառուցմանը, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 26 կամրջային կառուցվածքներից 3-ի ուժեղացման և վերականգնման ու շուրջ մեկ տասնյակ այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան