ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ. ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
Այսօր ժամը 18:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վարչապետ Սերժ Սարգսյանի հովանու ներքո տեղի կունենա Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հուշ-երեկո: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից Արծվի Բախչինյանը, ով նաև «Հովվեր» երգչախմբի անդամ է: Նրա խոսքով, հուշ-երեկոն կազմված է երկու մասից: «Առաջին մասում նախատեսված է «Հավերժական թռիչք. Հրանտ Դինք» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որի ռեժիսորն է Հրանտ Հակոբյանը»,-ասաց Ա. Բախչինյանը: Երկրոդ հատվածում եվրոպական և հայկական խմբերգերով հանդես կգա «Հովվեր»-ը:
Հրավիրյալների շարքում են մշակութային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ:
Ա. Բախչինյանի խոսքով, այս օրերին Թուրքիայում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մեծածավալ միջոցառումներ են կազմակերպվում: «Թուրքիայում արդեն տպագրվել է երեք գիրք, նախատեսված են համերգներ` այդ թվում նաև հայկական, պարային բեմադրություններ, թատերական ներկայացում: Այս հուշ-երեկոյով մենք ցանկացանք Հայաստանում նույնպես ինչ-որ կերպ հիշել նրա տարելիցը»,- ասաց Ա. Բախչինյանը:
Նշենք, որ Հրանտ Դինքին նվիրված հուշ-երեկոյի կազմակերպման նախաձեռնողներն են «Հովվեր» երգչախումբը և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանեցին 2007-ի հունվարի 19-ին, հենց Ստամբուլում գտնվող «Ակոս»-ի խմբագրության առջև: Նա հետմահու էլ արժանացավ բազմաթիվ շքանշանների ու մրցանակների, այդ թվում և ՀՀ նախագահի մրցանակին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի ներդրումի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան