ՎԱՐՉԱՊԵՏ. «ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՍԵԿՏՈՐՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵԿ ԵՐՈՐԴԸ»
Հայաստանի տնտեսության իրական հատվածում 1991-ից մինչև 2007-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված ռուսական ներդրումները հասնում են միլիարդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մեկ երրորդը: Այս մասին Երևանում անցկացվող հայ-ռուսական տնտեսական ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա հավելեց, որ ռուսական կապիտալը Հայաստանում «իրեն շատ հարմար է զգում»:
2007-ին Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 852 ձեռնարկատիրություն: «Մեր ոչ մեծ տնտեսության համար սա բավականին լուրջ ցուցանիշ է»,-նշեց Ս. Սարգսյանը: Վարչապետի կարծիքով, հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացումը կարող է նաև նպաստել Հայաստանի տնեսության կայուն և դինամիկ զարգացմանը: Ս. Սարգսյանը հույս հայտնեց, որ ֆորումը կնպաստի ձևավորված համագործակցության ընդլայմանն ու խորացմանը, ինչպես նաև հետագա համագործակցության նոր ուղիների որոնմանը:
«Երկու երկրների միջև առկա իրավական դաշտը և առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև Ռուսաստանում հայերի մեծ համայնքը մեր գործարարներին լայն հնարավորություններ են տալիս տարբեր ոլորտներում արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- նշեց Ս. Սարգսյանը: Նա նաև վստահություն հայտնեց, որ պետական չինովնիկների և գործնական հանրության հետ անմիջական կապերն այսօր ունեցած խնդիրները լուծելու լավ հնարավորություն են տալիս:
Ս. Սարգսյանը նշեց, որ Հայաստանում աճի մեծ պոտենցիալ ունեն այնպիսի բնագավառներ ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և տուրիզմը: Վարչապետը հույս հայտնեց, որ այս ֆորումը կնպաստի նոր գաղափարների առաջացմանը, որոնք կվերաճեն երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության:
Ֆորումին ներկա են հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի զարգացման գործակալության ղեկավար Տիգրան Դավթյանը, Հայաստանի և Ռուսաստանի բիզնես հանրության ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան