ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՋՈՂԵԼ ԵՆ
«Գիբտելեկոմ Չեսս Ֆեստիվալ» շախմատի միջազգային առաջնության առաջին փուլում հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է: Մեր շախմատիստը այս տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Ամիգի նկատմամբ:
Հաջողության է հասել նաև ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Վարուժան Դանիելյանը: Այս փուլում նա առավելություն է գրանցել դանիացի միջազգային կարգի վարպետ Յակոբսենի նկատմամբ: Մյուս մասնակիցների թվում են գրոսմայստերներ Գրիշչուկը, Վոնգ Յուն, Նակամուրան, Գեորգիևը, Ֆրիդմանը և այլք:
Մրցաշարը կանցկացվի ինը փուլով: Նշենք, որ «Գիբտելեկոմ Չեսս Ֆեսթիվալ»-ի գործող չեմպիոնը հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն է: Մրցաշարը մեկնարկել է հունվարի 22-ին և կշարունակվի մինչև այս ամսվա 31-ը: Այն անց է կացվում Ջիբլարթարում: