ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ ՆՈՐ ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Անթիլիասում տեղի ունեցած «Կիլիկյան Հայաստանի մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել է 40 զեկույց, որոնցից 15-ը` Հայաստանից մեկնած հայագետների կողմից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Մատենադարանի մամլո քարտուղար Սոնա Ալեքսանյանը: «Բոլոր զեկույցները կհրատարակվեն առանձին ամբողջական հատորներով, որը մեծ ներդրում կլինի ոչ միայն Կիլիկիայի մշակույթի պատմության ուսումնասիրության համար, այլ նաև հայագիտության բնագավառում»,-ասաց Ս. Ալեքսանյանը:
Ինչպես նշեց նա, զեկույցների մեծ մասում Կիլիկիայի մշակույթը դիտարկվում էր համաքրիստոնեական մշակույթի ծիրում` իբրև Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթների խաչասերման արդյունք: «Գիտաժողովի շրջանակներում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել նոր բնագրեր և սկզբնաղբյուրներ, առաջ են քաշվել Կիլիկյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված համատեղ հրատարակությունների ծրագրեր»,-ասաց նա:
Գիտաժողովը կազմակերպվել էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ` Արամ առաջին կաթողիկոսի հավանավորությամբ:
Նշենք, որ «Կիլիկյան Հայաստանի մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել հունվարի 14-18-ը:
Ծրագրվել է Կիլիկյան Հայաստանի մշակույթին նվիրված ևս մեկ գիտաժողով անցկացնել 2010թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում