ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
«Ջիբտելեկոմ Չեսս Ֆեստիվալ» միջազգային բաց առաջնությունը շարունակվում է: Ութերորդ տուրից հետո հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը իր հաշվում ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-10-րդ հորիզոնականները: Այս փուլում մեր շախմատիստը հանդիպեց նորվեգացի գրոսմայստեր Ագդեստեյնի հետ: Մրցապայքարը ավարտվեց խաղաղ արդյունքով:
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն այս տուրում չի հաջողել: Նա զիջել է Լիտվան ներկայացնող միջազգային վարպետ Սմիլտեին: Հակոբյանն իր ակտիվում ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցատախտակի 28-31-րդ տեղերը: Առաջնության մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով միանձնյա գլխավորում է չին գրոսմայստեր Խիանգզաու Բուն, երկրորդ հորիզոնականում է ուկրաինան ներկայացնող Զախար Եֆիմենկոն` 6.5 գործակցով:
Լավագույն եռյակը 6 միավորով եզրափակում է առաջատարի հայրենակից Վոնգ Յուն: Նշենք, որ առաջնությունն անց է կացվում շվեցարական մրցակարգով: Մրցապայքարում ընդգրկված է 203 շախմատիստ: Առաջնությունը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչ այս ամսվա 31-ը: Այն տեղի է ունենում Ջիբլարթարում: