Քաղաքական
10:00 05/02/2008
«PANORAMA.AM» ԹԵՐԹ. ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ, ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ նախագահի «միջինքաշային» թեկնածուներից մեկն է: Թեև երիտասարդ տարիքին` նա հասցրել է ճանաչման արժանանալ երկրի ներսում ու նաև` արտերկրում:
ՕԵԿ-ն առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին, սակայն այդ հանգամանքն առհասարակ չի անդրադառնում կուսակցության քաղաքական բնութագրի վրա. 1999թ-ից կուսակցությունն անընդմեջ ներկայացված է խորհրդարանում:
Ա. Բաղդասարյան. քաղաքական անցյալ
Ա. Բաղդասարյանի հասարակական, քաղաքական գործունեությունը սկսել է 90-ականների կեսերին. նա եղել է Շենգավիթի գործկոմի նախագահի տեղակալ, վարել է հեռուստահաղորդումներ, հիմնել է «Իրավագետների և քաղաքագետների միությունը», 1995-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր` վայելելով իշխանությունների անվերապահ աջակցությունը:
1998թ-ի իշխանափոխությունը կտրուկ նպաստեց Ա. Բաղդասարյանի ճանաչելիության մեծացմանը. նա հմտորեն սահմանազատվեց ընդդինադիր դարձած ՀՀՇ-ից, ընտրվեց ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնեց սեփական կուսակցությունը: Ա. Բաղդասարյանը նոր քաղաքական ուժի ստեղծումը բացատրում է գաղափարական շարժառիթներով: Չար լեզուները ասում են, որ ՕԵԿ-ի ծնունդը եղել է այն ժամանակվա ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Ինչևէ ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող կուսակցությանը 1999-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեց 5%-ի արգելքը:
2003-ի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը պաշտոնպես պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Նույն տարվա խորհրդարանական ընտրարշավում ՕԵԿ-ի քարոզչությունն ամենաակտիվներից էր, կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ համարներում հայտնվել էին մեծ թվով գործարարներ: Պոպուլիստական կարգախոսներով ուղեկցվող քարոզչությունը որոշակի էլեկտորատ ապահովեց ՕԵԿ-ի համար: Բացի այդ` տրամագծորեն փոխված էր ՕԵԿ-ի կողմնորոշումը. կուսակցությունն այլևս Ս. Սարգսյանի աջակցության կարիքը չուներ, դեռ ավելին` հակաքարոզչության հիմնական թիրախը ՀՀԿ-ն էր, որի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում հենց պաշտպանության նախարարն էր: Ասում են նաև, որ ընտրություններից հետո` Ս. Սարգսյանը դեմ է եղել ԱԺ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությանը:
Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ևս Ա. Բաղդասարյանին խորթ չէր պոպուլիզմը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ օեկականները ԱԺ ամբիոնից քննադատել են իրենց կոալիցիոն գործընկերներին: Իհարկե, սա չի խանգարել, որ կուսակցությունը պաշտպանի կառավարության գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ունենա երեք նախարար, իշխանության հետ միասին պատասխանատվություն կրի 2004թ-ի ապրիլի 12-ի իրադարձությունների, սահմանադրական հանրաքվեի կեղծիքների և այլնի համար:
Սակայն 2006թ-ին ներկոալիցիոն հակասությունները, ինչպես նաև` Ա. Բաղդասարյանի հրապարակային դրսևորվող հավակնությունները, ՕԵԿ-ի` իշխանությունից դուրսմղման պատճառ դարձան. հրաժարական տվեց ԱԺ-ի նախագահը, մի շարք պաշտոնյաներ ու գործարարներ հեռացան կուսակցությունից:
Այդ պահից սկսած շրջանառվում են տարբեր տեսակետներ ՕԵԿ-ի քաղաքական կարգավիճակի շուրջ. ոմանք պնդում են, որ կուսակցությունն իրապես ընդդիմադիր է, մյուսները` ՕԵԿ-ի ընդդիմադիր դաշտում հայտնվելը համարում են իշխանության սցենար: Այս խոսակցություններն ավելի ակտիվացան 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. այսպես կոչված «դիվանագիտական» սկանդալը, որը վերաբերում էր Ա. Բաղդասարյանի և անգլիացի մի դիվանագետի առանձնազրույցի գաղտնալսմանը` տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Իշխանության կոշտ արձագանքը և Ռ. Քոչարյանի` Ա. Բաղդասարյանի հասցեին հնչեցրած կոշտ որակումները, կարծես թե, գալիս են ապացուցելու ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքը: Մյուս կողմից` զուտ քաղաքական հարթությունում այնքան էլ հեշտ չէ հիմնավորել այն փաստը, որ որպես ընդդիմություն հենց Արթուր բաղդասարյանի կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում: Հայաստանի իրականության պայմաններում առանց իշխանությունների «բարեհաճ» վերաբերմունքի նման բան դժվար թե լիներ:
Ինչևէ, հենց վերջին հանգամանք էլ (որպես ընդդիմություն պառլամենտում հայտնվելը) Ա. Բաղդասարյանի քաղաքական նոր հայտի գլխավոր մոտիվացիան է:
Ա. Բաղդասարյան. նոր հայտ
Եթե հետևենք խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների տրամաբանությանը, ՕԵԿ-ը Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժն է: Ամռան ամիսներին այս գործոնը ակտիվ խաղարկվում էր ՕԵԿ լիդերների կողմից, ովքեր ակնարկում էին, թե մնացած ընդդիմադիրները պետք է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ համախմբվեն Ա. Բաղդասարյանի թեկնածության շուրջ: Սակայն այս խաղաքարտը անիմաստ դարձավ, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Ա. Բաղդասարյանը նույնիսկ մի քանի ամիս հարաբերական քաղաքական դադար էր վերցրել և միայն առաջադրումների փուլից մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց նախագահական առաջիկա ընտրություններին մասնակցելու իր որոշումը: Առհասարակ` ՕԵԿ նախագահի նոր հայտի առանձնահատկությունն այն է, որ նա աշխատում է` գոնե առայժմ, լոյալ հարաբերություններ պահպանել մյուս ազդեցիկ քաղաքաքական սուբյեկտների հետ:
Ա. Բաղդասարյան. քաղաքական ծրագիր
Ա. Բաղդասարյանի նախընտրական ծրագրի հիմքը կազմում են, իրենց բնորոշմամբ, հինգ ազգային ռազմավարական ծրագրերը` «Հայաստան` առանց աղքատության», «Մատչելի բնակարան յուրքանչյուրին», «Աշխատանք և արժանապատվություն», «Մրցունակ և զարգացած Հայաստան», «Վերադարձ Հայրենիք»: Վերնագրերն արդեն խոսուն են և հուշում են, որ սոցիալական թեման և խոստումները կենտրոնական դեր են ունենալու ՕԵԿ նախագահի ընտրապայքարում:
Զարգացման համատեքստում ընկալելի են Ա. Բաղդասարյանի մոտեցումները արտաքին քաղաքականության հարցում: Ըստ Ա. Բաղդասարյանի` Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Եվրամիությանը ինտեգրվելն է: «Անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր Թուրքիայի հետ հարբերությունները բարելավելու համար: Մեր հարևանները մեր թշնամիները չեն» -ասում է ՀՀ նախագահի թեկնածուն:
Ա. Բաղդասարյան. ռեսուրսներ
Ա. Բաղդասարյանի հիմնական քաղաքական, կազմակերպչական ռեսուրսը, բնականաբար, իր կուսակցությունն է` պատգամավորական սեփական խմբակցությամբ, տարածքային կառույցների բավական լայն ցանցով: ՕԵԿ-ն նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու հարուստ փորձ և գործելակերպ ունի:
ՕԵԿ-ի համանուն պաշտոնաթերթը` թեև մեծ ճանաչում չունի, բայց մեծաքանակ տպաքանակով տարածվում է մայրաքաղաքում և մարզերում: Բացի այդ` Ա. Բաղդասարյանը հաճախ է օգտվում քաղաքական գովազդի ինստիտուտից:
Ֆինանսական առումով նույնպես ՕԵԿ-ի և նրա թեկնածուի դիրքերն, ըստ ամենայնի, բավականին կայուն են:
Ճիշտ է` խոշոր գործարարները կուսակցությունից հեռացել են, սակայն իշխանություններն այնքան էլ «հետևողական» չեն եղել` սնուցման բոլոր աղբյուրները փակելու հարցում: Լոյալության այդպիսի դրսևորում է նաև այն, որ մոսկվաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկը պատգամավոր է ընտրվել հենց ՕԵԿ-ի համամասնական ցուցակում: Մի շռայլություն, որ իրեն չի կարող թույլ տալ ընդդիմադիր որևէ այլ կուսակցություն:
Հնարավոր զարգացումներ
ՕԵԿ-ում վստահ են, որ իրնց թեկնածուն հաղթելու է և առայժմ լոյալ են քաղաքական մյուս ուժերի, գործիչների հանդեպ: Ա. Բաղդասարյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և վերջինիս մասին խիստ հարգալից շեշտադրումներով է խոսում ԶԼՄ-ներում: Առաջին նախագահը նույնպես որևէ քննադատական խոսք չի ասել նրա մասին, ավելին` 2007թ-ի դեկտեմբերի 22-ի իր ելույթում նա հատկապես Ա. Բաղդասարյանին և Վահան Հովհանիսյանին համարեց իշխանության կողմից չվերահսկվող թեկնածուներ: ՕԵԿ-ում բացառում են որևէ փուլում իշխնության թեկնածուին պաշտպանելու հնարավորությունը, սակայն ԶԼՄ-ները` երբեմն-երբեմն, գրում են Ա. Բաղդասարյան - Ռ. Քոչարյան կամ Ա. Բաղդասարյան - Ս. Սարգսյան հանդիպումների մասին:
Սցենար առաջին. Ա. Բաղդասարյանը` իշխանության թեկնածուի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, անցնում է ընտրությունների 2-րդ փուլ: Երկու դեպքում էլ Բաղդասարյանի պարտությունը ավելի քան կանխատեսելի է, սակայն առնվազն երաշխավորված է ընդդիմության առաջնորդի, կամ էլ պարզապես «ծանրքաշայինի» կարգավիճակը:
Սցենար երկրորդ. երկրորդ փուլում հայտնվում են Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը: ՕԵԿ-ում պնդում են, որ այս դեպքում իրենք, անշուշտ կսատարեն ընդդիմության թեկնածուին: Աջակցությունն, իհարկե կարող է էական լինել, իսկ Ա. Բաղդասարյանը կկրկնի գեներալ Լեբեդի 96թ-ի ֆենոմենը: Հակառակ պարագայում` Ա. Գեղամյանի 2003թ-ի վարքագիծը` դրանից բխող հետևանքներով:
Սցենար երրորդ. Ա. Բաղդասարյանի ինքաբացարկ: Սա ամենաանհավանական տարբերակն է: Սակայն, եթե նման բան տեղի ունենա, կարող է փոխվել քաղաքական գործընթացի կոնֆիգուրացիան: Եթե Բաղդասարյանի ինքաբացարկը լինի Ս. Սարգսյանի օգտին, իշխանության վերարտադրությունը գրեթե անխուսափելի է: Եթե ինքնաբացարկ լինի Լ. Տեր-Պետրոսյանի օգտին, վերջինի ծավալած հասարակական շարժումը զգալի, այնուամենայնիվ`ոչ վճռական, աջակցություն կստանա: Եթե Ա. Բաղդասարյանն ընտրապայքարից դուրս գա այլ ազդեցիկ թեկնածուի օգտին, հնարավոր կդառնա երրորդ առանցքի ձևավորումը:
Ամփոփենք` Ա. Բաղդասարյանն այս ընտրություններում հաղթելու շանս չունի, սակայն ունի քաղաքական հեռանկարային ծրագրի մեկնարկը տալու որոշակի հնրավորություն:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում