ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մալթայի միջազգային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականին:
Յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով սեփական դարպասը մեկական գնդակ` մեր թիմը կրեց առաջին պարտությունն այս մրցաշարում: Մրցակցի կազմում աչքի ընկան Տրուգվի Գուդմունդսոնն ու Գուննար Տորվալդսոնը:
Խմբի մյուս մրցավեճում բելառուսները նվազագույն հաշվով առավելության հասան Մալթայի թիմի նկատմամբ, վաստակեցին 6 միավոր և, գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ, ճանաչվեցին մրցաշարի հաղթող:
Խմբի մրցաշարային պատկերը այսպիսին է՝
Բելառուս 6 միավոր
Հայաստան 6 միավոր
Իսլանդիա 3 միավոր
Մալթա 3 միավոր