ՀՅԴ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է . Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ
ՀՅԴ նախընտրական շտաբից Panorama.am-ին քիչ առաջ հայտնեցին, որ այն լուրերը, թե չորս դաշնակցականներ հայտարարել են նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: ՀՅԴ կուսակցության մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի խոսքով, այդ լուրերը հերքել են հենց այն անձինք, ովքեր իբր թե հանդես են եկել նման հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Աշտարակի կառույցից Մանվել Ավետիսյանը և Գարուշ Արասխանյանը, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից Կորյուն Մալխասյանը և Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Եղիշե Նալբանդյանն այսօր հայտարարել են, որ նախագահական ընտրություններում սատարելու են Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Վարդան Մալխասյանի բարեկամներն են»,-մինչ հերքումը, այսպես էր մեկնաբանել ՀՅԴ գերագույն մարմնի մամուլի քարտուղար Սպարտակ Սեյրանյանը այդ հայտարարությունը և հավաստել, որ վերոնշյալ անձինք կհեռացվեն կուսակցության շարքերից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա