ԹՌՉՆԱԳՐԻՊ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ ԿՐԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐԻՆԸ ՉԷ՛
«Ոչ ոք իրավունք չունի հանձնարարել Թուրքիայի սահմանը հսկող սահմանապահ զինվորներին կրակել սահմանն անցնող թռչունների վրա»: Այս մասին այսօր Panorama.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից:
Այս առիթով, Panorama.am-ը կրկին զրուցեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի հետ: Վերջինս լրացուցիչ պարզաբանեց, որ իրենք սահմանապահ զորքերի անասնաբուժության ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի «անասնաբուժական ծառայության կողմից խստացվի հսկողությունը»:
«Հսկողության խստացում ասելով մենք ի նկատի ունենք, որ սահմանապահ զորքերի անասնաբուժության ծառայությունը մեզ կօգնի` մասնավորապես անկած վայրի թռչունների դիակների մասին տեղեկություն տալու կամ հետազոտության երթարկելու համար լաբորատորիա տեղափոխելու հարցում»,-նշեց Գ. Բաղյանը:
Ավելին` չուի ժամանակ կանցկացվի մոնիտորինգային աշխատանքներ, կարվի թռչունների արյան փորձաքննություն, որպեսզի պարզվի` դրանք վարակակիր է, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է թռչունների վրա կրակելուն, ապա տեսչության պետը հրաժարվեց այլևս դրա հետ կապված մեկնաբանություն անել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում