ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԳՐՔԵՐ ՍԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑԻՆ
Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը և Թբիլիսիում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Վերներ Վյոլլն այսօր Սևան քաղաքի թիվ 1 դպրոցին հանձնեցին գերմաներեն դասագրքեր և հիմնային գրականություն, ինչպես նաև գեղարվեստական գրքեր: Անդրեա Վիկտորինը նշեց, որ այս նախաձեռնության նպատակն է դպրոցնրում խթանել գերմաներն լեզվի ուսուցումը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանտունը և Թբիլիսիում Գյոթեի անվան ինստիտուտը գերմաներեն դպրոցական գրականություն տրամադրելու են Երևանի և մարզերի շուրջ 20 դպրոցներին: Այս նվիրատվության արժեքը կազմում է 50 հազար եվրո:
Դեսպանի խոսքով, այսուհետ գերմաներենի ուսուցիչները այդ գրքերի շնորհիվ կարող են իրենց պարապմունքներն ավելի հետաքրքիր և աշխույժ դարձնել: Ինստիտուտի տնօրեն Վ. Վյոլլը հայտնեց, որ Հայաստանի գերմաներենի ուսուցիչներին Գյոթեի անվան ինստիտուտն ամեն տարի տրամադրում է Գերմանիայում անցկացվող վերապատրաստական ծրագրերի կրթաթոշակներ, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստական դասընթացներ կազմակերպում Երևանում և մարզերում։
Վ. Վյոլլի խոսքով, գերմաներեն լեզուն հայակական դպրոցներում խթանելու համար այս տարի Հայաստանում կնշանակվի փորձագետ, ով կզբաղվի դպրոցներում գերմաներել լեզվի զարգացման հարցերով: Գյոթեի անվան ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ շուտով տարածաշրջան կգան գերմանացի մասնագետներ, ովքեր Վրաստանում և Հայաստանում կընտրեն երկու դպրոց, որտեղ գերմաներենը կդասավանդեն խորացված կերպով: Այդ դպրոցներում կիրականացվի գերմաներենի ուսուցիչների վերապատրաստում: