ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային ու մարզային կենտրոնների բժիշկներն ևս, այսուհետ, կօգտվեն կառավարության սահմանած արտոնություններից:
Համաձայն կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, սա հնարավոր է դարձել կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի որոշման մեջ փոփոխություններ անելու արդյունքում: Այն ուժի մեջ կմտնի 2009թ. հունվարի 1-ից:
Ըստ նշված փոփոխությունների, բժշկական այս խմբերը կարող են օգտվել առողջության համար վնասակար, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքներ կատարողների ցանկում ներառվածների համար սահմանված արտոնություններից:
Նշենք, որ արտոնություններից օգտվելու են նաև սանիտարական կարանտինային կետերի բժիշկ-համաճարակաբաններն ու համաճարակաբանի օգնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան