ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԵՐԵՔ ԴԻՄՈՒՄ` ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ընտրական վեճերով դիմումներ մինչև 2008 թվականի փետրվարի 11-ը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում մուտք չեն եղել, իսկ վարչական դատարանի վարույթ ընդունվել է երեք դիմում, այս մասին հայտնում են ՀՀ վճռաբեկ դատարանից:
Դիմումներից մեկով` հայցադիմումը վերադարձնելու որոշում է կայացվել, դա վերաբերել է գործողության կատարման պահանջին (հայցվոր` Լևոն Տեր-Պետրոսյան, պատասխանող` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով):
Դիմումներից երկուսը գտնվում են դատարանի վարույթում,
որից` 1-ը պետական մարմնի օրենքին հակասող գործողությունը կամ անգործությունը վիճարկելու պահանջով (հայցվոր` Ռուբեն Թորոսյան, պատասխանող`ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով):
2-ը` Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի 2008 թվականի հունվարի 16-ի «Լևոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի և Արամ Սարգսայանի իրազեկման քննարկման արդյունքների մասին» N1 որոշում վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջով (հայցվոր` Արամ Սարգսյան, հայցվորի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան, պատասխանող`Երևանի քաղաքապետարան),-տեղեկացնում են Վճռաբեկ դատարանից: