ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
«Այս տարվա հունվարի 28-ին Կապանի հանքի գլխավոր տնօրեն է նշանակվել պարոն Ռոբերտ Ֆալետան: Ստանձնելով սույն պաշտոնը նա պատասխանատու կլինի ընկերության հանքերի և վարչական աշխատանքների ղեկավարման համար»: Այս մասին տեղեկացնում են «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունից: Նորանշանակ գլխավոր տնօրենն, ըստ ընկերության, ունի ավելի քան 35 տարվա աշխատանքի փորձ հանքարդյունաբերության բնագավառում:
Նա մասնագիտությամբ հանքային ինժեներ է, աշխատել է ստորգետնյա և բաց հանքերում` ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում: 1997թ.-ից Ռոբերտ Ֆալետան բնակվել է Ռուսաստանում: Սկսելով գործունեությունը «Քինրոս Գոլդ» ընկերությունում, նա հետագայում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, որոնցից անենանշանակալիցը եղել է «Օմոլոն Գոլդ» հանքարդյունահանող ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը` 2005թ.: Մինչ Կապանի հանքում գլխավոր տնօրենի պարտականությունները ստանձնելը պարոն Ֆալետան հանդիսանում էր «Օզերնի» լեռնահարստացման կոմբինատի` «Լունդին Մայնինգի» և «MBC»/Մետրոպոլ/ Ռուսաստանյան գործընկերներ ընկերության համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրենը:
«Պարոն Ֆալետայի նշանակումը «Դինո Գոլդ Մայնինգի» այս պատասխանատու պաշտոնում ևս մեկ անգամ ապացուցում է ընկերության սեփականատերերի մտադրությունը` շարունակել Հայաստանում կայուն ներդրումային ծրագրերի իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի գործող նախագահի և վարչապետի հետ անմիջական շփումների արդյունքում համոզվել են, որ նրանց անձնական ջանքերի շնորհիվ է բարենպաստ միջավայր ստեղծվել օտարերկրյա ներդրումների իրականացման համար: Ընկերությունում հավատացած են, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կշարունակի Հայաստանում կայունության ապահովման գործընթացը, ինչն իր հերթին բարերար ազդեցություն կունենա օտարերկրյա ներդրողների համար` երկարատև և ֆինանսապես կայուն գործունեություն ծավալելու համար: Իսկ դա էլ արդեն կնպաստի մի շարք համայնքների զարգացմանը, որպիսի ցանկություն և ձգտում մենք նկատել ենք երկրի բարձրագույն ղեկավարության մոտ:
Հիշեցնենք, որ «Դանդի Փրեշըս Մեթալս» ընկերությունը միջազգային հանքարդյունահանող ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կանադայում: Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների հանքարդյունահանմամբ, ձեռքբերմամբ, հետազոտմամբ և մշակմամբ: Նրա ընդհանուր բաժնետոմսերը և բաժնետոմսերի գնման երաշխիքային փաստաթղթերը( նիշը`DPM; DPM; WT) գնվում և վաճառվում են Տորոնտոյի արժեթղթերի բորսայում:
Ներկայումս «Դանդի Փրեշըս Մեթալսը» Բուլղարիայում իրականացնում է ոսկու և պղնձի խտանյութի արտադրման «Չելոփեչ Մայն» և հանքարդյունահանման «Կրումովգրադ Գոլդ» նախագծերը, ինչպես նաև շահագործում է Հայաստանի հարավում գտնվող ոսկու, պղնձի և ցինկի խտանյութերի արտահանման Կապանի հանքի 95 տոկոսը: Ի լրումն, ԴՓՄ-ը հետազոտման և շահագործման համաձայնագրեր ունի Սերբիայի ոսկու, պղնձի և արծաթի արդյունահանման խոշորագույն շրջաններում: Ընկերությանն է պատկանում նաև «Բեք Ռիվեր» ոսկու հետազոտման նախագիծը, որը գտնվում է Նունավուտում (Կանադա):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան