ԷՔԶԻԹ ՓՈԼԼ . POPULUS, ԱԼՅԱՆՍ
POPULUS. ԱՌԱՋԱՏԱՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
Հենց նոր ստացանք Բրիտանական Պոպուլուս հարցախուզային ընկերության ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ էքզիթ փոլլի տվյալները:
Տեղամասերն ընտրված են ըստ այն սկզբունքի, թե որքանով են դրանցում գրանցված արդյունքները համապատասխանել վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Նախնական արդյունքներով ձայների 57,1 տոկոսով առջևում է, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում Լևոն Տեր Պետրոսյանն է` ձայների 17.4 տոկոսով, երրորդում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` 14.6 տոկոսով: Չորրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը ձայների 5.98 տոկոսով: Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն անցնում 1.6 տոկոսը:
Populus-ը Մեծ Բրիտանիայի առաջատար հարցախուզային ընկերություններից է. Այն ճշգրիտ հարցումների լուրջ փորձառություն ունի: Populus-ը քաղաքական հարցումներ է իրականացնում մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համար, ներառյալ Պահպանողական, Լիբերալ դեմոկրատական ու լեյբորիստական կուսակցությունները:
Հայաստանում Հարցազրույցներն անցկացվել են երկրով մեկ տեղակայված 126 ընտրական տեղամասերում: Տեղամասերի ընտրանքը կատարել է Populus-ը:
ԱԼՅԱՆՍ. ՀԱՐՑԱԽՈՒՅԶ
Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ միավորող «Ալյանս» հասարակական նախաձեռնությունը ներկայացրել է իր կողմից իրականացրած հարցախույզի արդյունքները:
Ըստ այդմ հանրապետության մայրաքաղաքի, Էջմիածինի, Աբովյանի և Շիրակի մարզի թվով 100 տեղամասերում հարցման ենթարկված 3055 քաղաքացիներից 37.7 տոկոսն ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ 35.4 տոկոսը` Սերժ Սարգսյանին:
Մյուս թեկնածուների ստացած ձայները կազմել են համապատասխանաբար Արթուր Բաղդասարյան` 15.5 տոկոս, Վահան Հովհաննիսյանը` 6.4 տոկոս, Վազգեն Մանուկյանը` 2.9 տոկոս, Արտաշես Գեղամյանը` 1.3 տոկոս, Տիգրան Կարապետյանը` 1.2 տոոկս: Իսկ Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը ստացել են հացվածների 0.2 տոկոսի քվեն:
Հարցվածների ենթարկվածների 27 տոկոսի կարծիքով ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը մեծ է, իսկ 73 տոկոսի կարծիքով նման զարգացումը քիչ հավանական է: Ընտրությունների երկրորդ փուլում, հարցվածների կարծիքով, առավել հավանական դիմակայությունը կլինի Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Երեկոյան ժամը 20:00-ին հրավիրված մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ հանրապետության 100 բնակավայրերի թվով 132 տեղամասերում իրականացված էքզիթ-պոլլի տվյալներով , Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է ընտրողների ձայների 54.2 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանը` 24.4 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում