ՀՈՒՆՎԱՐԻՆ 9.9 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Հայաստանի տնտեսական աճը նախորդ ամսվա ընթացքում կազմել է 9.9 տոկոս: Նման տվյալներ է այսօր հրապարակել վիճակագրական ազգային ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ՀՆԱ-ի ծավալը 2008-ի հունվարին կազմել է 101.2 միլիարդ դրամ կամ 329.85 միլիոն դոլար: Այդ նույն ժամանակահտվածում աճել են նաև սպառողական գները: Վիճագրական տվյալների համաձայն, 2008 թվականի հունվարին 2007թ.-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է սպառողական գների 6.6 տոկոս աճ:
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում կազմել է 103.3 միլիարդ դրամ է կամ 336.9 միլիոն դոլար, որը 2007 թ.-ի հունվարի համեմատությամբ աճել է 29.4 տոկոսով:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարին տնտեսական աճը կազմել է 12 տոկոս: Պետբյուջեով նախատեսված է, ՀՆԱ-ի աճն այս տարվա համար հասցնել 10 տոկոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան