ՎԻՄՊԵԼԿՈՄԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈԻԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն և «Էրիքսոն» ընկերությունը ստորագրել են WCDMA/HSPA ցանցի շինարարության ու համապատասխան սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ 5 տարի ժամկետով պայմանագիր: Փաստաթղթի համաձայն պետք է ուժեղացվի կապի ծառայությունը Ռուսաստանի յոթ մակրո-տարածաշրջաններում՝ ներառյալ Մոսկվան, Հյուսիսային-Կովկասը, Սիբիրը, Վոլգան, Հյուսիս-Արևմուտքը, Արևելքն ու Ուրալը: Կապի երրորդ սերնդի ցանցին անցումը «ՎիմպելԿոմին» բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել նորագույն մուլտիմեդիայի բազմազան ծառայություններից՝ մասնավորապես բջջային հեռուստատեսության ու վիդեոզանգերի հնարավորությունները:
Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության խմբում ներառված են բջջային կապի այնպիսի օպերատորներ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Վրաստանում: «ՎիմպելԿոմ» ընկերության GSM և 3G կապի ծառայության մատուցման լիցենզիան ներառում է 250 մլն բնակչությամբ տարածք: Այն ներառում է Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Վրաստանի ու Հայաստանի ողջ տարածքը: «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն ռուսական բջջային կապի առաջին օպերատորն է, որը ներառված է Նյու-Յորքի ֆոնդային բորսայի ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան