ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Տարածված լուրերը, իբր Երևանի որոշ բուհերում ուսանողները դասադուլ են հայտարարել, փաստորեն չեն համապատասխանում իրականությանը: Մեր երկու թղթակիցները ԵՊՀ ուսանողներ են և այժմ մասնակցում են դասերին: ԵՊՀ ռեկտորատից ևս մեզ հավաստեցին, որ բոլոր ֆակուլտետներում դասերը շարունակվում են բնականոն հունով:
«Սովորականի պես շարունակում են իրենց դասերը, հաճախում են այնպես, ինչպես տասնհինգ օր առաջ՝ այսինքն ուսանողության 75-80 տոկոսը»,-պատասխանեցին համալսարանի ռեկտորատից:
Տնտեսագիտական համալսարանի ուսանողներից Լուսինե Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք «նորմալ դաս են արել ու դեռ պետք է անեն»:
Նույն բանը մեզ փոխանցեց Ագրարային համալսարանի հինգերորդ կուրսի ուսանող Սրբուհի Ներսիսյանը: Դասադուլի որևէ նշաններ չկան նաև ԵՊՃՀ-ում, Երևանի լեզվաբանական համալսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան