ՄԵԿ ՏԱՐՈՒՄ` 1 ՄԼՆ 400 ՀԶ ՈՒՂԵՎՈՐ
2007թ. «Զվարթնոց» օդնավակայանն ունեցել է 1 մլն 400 հազար ուղևոր, որը 2006թ. համամատ աճել է 500.000-ով: Այդ մասին կառավարությանը հաջորդած ճեպազրույցում ասաց կառավարությանը առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: «Այդ ամենի հետևանքով ավելանում է նաև եկամուտները»,-ասաց նա` ավելացնելով, որ 2007-ի եկամուտների մասով ընկերությունը դեռ հաշվետվություն չի ներկայացրել:
«Դիվիդենտները կոնցեսիոներին է, այլ ոչ Հայաստանի կառավարությանը: Կոնցեսիոները ներդրել է գումար, ու դրա դիմաց նա պետք է ստանա եկամուտներ: Նախատեսվում էր այսչափ եկամուտներ ստանալ 2013թ-ին, սակայն այսօրվա պայմանները, զարգացումներն այնպես են, որ 2011թ. սկսած կոնցեսիոները կարող է իր եկամուտային մասն ապահովել»,-խոսելով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մասին, ում կոնցեսիոն կառավարման է հանձնված «Զվարթնոց»-ը, ասաց Ա. Մովսիսյանը:
Նրա խոսքով, ուղևորային նոր համալիրի շինարարության համար անհրաժեշտ 130 մլն դոլարը ներդրվելու է հենց դիվիդենտների հաշվին, «ոչ մի այլ միջոցների ներդրման անհրաժեշտություն չկա»:
Նշենք, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2001թ.-ից 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, որի սեփականատերը հանդիսանում է նյու-յորքյան հոլդինգային ընկերությունը: Վերջինիս բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Արգենտինայի քաղաքացի, ազգությամբ հայ Էդուարդո Էռնեկյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան