ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2008-2009 ուսումնական տարում Չինաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող Հայաստանի քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև մարտի 10-ը կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն: Մրցույթը տեղի կունենա մարտի 15-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում:
Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությամբ դիմորդներին` ըստ հաջորդականության: Բուլղարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար դիմորդները պետք է տրիապետեն անգլերեն կամ բուլղարերեն լեզուներին: Իսկ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններումսովորելու համար դիմորդները պետք է տիրապետեն անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Նշենք, որ բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ` 2007 թվականի Հայաստանի բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ: Ասպիրանտական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան