Քաղաքական 14:54 28/02/2008

ԻՐԱՎԱԳԵՏ. «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է»

Հեղինակ` Արմինե Մինասյան

«Վարչապետի առաջարկությունը նորմալ եմ գնահատում, ողջունելի է և դա իրավիճակից ելքեր որոնելու հնարավորություն է»,-այսօր Panorama.am-ին ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:

Իրավագետը իշխանության և Ազատության հրապարակում գտնվող ընդդիմության համագործակցությունը տեսականորեն հնարավոր համարում է և ցանկանում, որ գործնականում ևս հնարավոր լինի, սակայն նրա կարծիքով, հիմնական բանախոսը պետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսօր Ազատության հրապարակում են:

Հրայր Թովմասյանն ասում է, որ վերջինները, դժվար թե, համաձայնեն համագործակցելու առաջարկին, ըստ նրա, պառճառն այրված կամուրջներն, «դրանք այնքան են այրվել, որ նոր կամուրջներ են հարկավոր, իսկ այդ կամուրջները ենթադրում են ուղղակի հեռախոսազանգ Ազատության հրապարակ`  ինչ որ տեղ հանդիպել ու բանակցել կամ դա պետք է նախաձեռնի մի մարդ, որը հեղինակություն ունի, վստահելի է երկու կողմերի համար էլ, և որի խոսքը կարող է հիմք հանդիսանալ փոխադարձ վստահության և հետագա գործողությունների համար»: Իրավագետը ցավով նշեց, որ Հայաստանում այսօր չկա նման մարդը, իսկ գտնվելու դեպքում կարծում է, որ երկխոսությունը կստացվի և արդյունավետ կլինի, ավելին` երկու կողմերը հնարավորություն կունենան այս վիճակից դուրս գալ առանց պարտվողի հոգեբանության:

«Եթե երկու կողմն էլ պարտվողի հոգեբանությամբ դուրս գան իրավիճակից, դա ելք չէ: Պայքարն անընդհատ շարունակվելու է, իսկ հանգուցալուծում չի լինելու»,-հավատացնում է Հ. Թովմասյանը:

Իսկ ինչպիսին է պատկերացնում իշխանության ու Ազատության հրապարակի ընդդիմության համագործակցությունը հարցին, իրավագետը պատասխանեց. «Տարբերակները շատ են ու համագործակցության շրջանակները լայն, չեմ ուզում շրջանառության մեջ դնել մի տարբերակ: Բայց, որ բանակցությունը իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է միանշանակ է, այլ տարբերակ չեմ տեսնում»,-նշեց իրավագետը:

Իրավական գիտությունների թեկնածուի խոսքով, սեղանի շուրջ նստելուց հետո կոալիցիա կլինի, թե կբանակցեն այլ հարցերի շուրջ, դա այլ խնդիր է, իսկ կոնկրետ Սերժ Սարգսյանի առաջարկը, ինքն ավելի լայն է համարում: Միևնույն ժամանակ ասում է, որ հիմա աստիճանաբար կամուրջներն ավելի են այրվում:

Առանց կանխատեսումներ անելու, մեր զրուցակիցը ցանկանում է լավատես լինել և հույս ունի, որ երկու կողմերն էլ խոհեմություն կցուցաբերեն, վեր կկանգնեն թիմային ու անձնային պայքարից և կմտածեն երկրի մասին:

Հիշեցնենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը և իր համախոհների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ և երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է համագործակցելու, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարություն ձևավորելու: Օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:59
Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը.Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է. «Սիրելի երևանցիներ, Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և...
Աղբյուր` Panorama.am
22:46
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 3 ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորների թվում կա նաև ծանր վիճակում գտնվող
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այնպես է անում, որ Հայաստանը երբեք ի վիճակի չլինի ինքնապաշտպանվել. Վահագն Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը, որ հաճախ անդրադառնում է անվտանգության ու քաղաքական հարցերի, գրում է. «Դուք կարող եք դա կոնսպիրոլոգիա համարել,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայից. Վահան Կոստանյան
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
Իրանում մի քանի տարի առաջ ստեղծված հակաիսրայելական վարչության ղեկավարը պարզվեց, որ հրեական պետության հետախուզական ծառայության՝ Մոսադի գործակալն...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այցելել է Մասիս բլուր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են. «Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և...
Աղբյուր` Panorama.am
21:25
Հայաստանում են Բելառուսի,Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ֆրանսիան Իսրայելի հարվածների պատճառով կավելացնի լիբանանյան բանակին տրվող աջակցությունը
Իսրայելական հարվածների ֆոնին Ֆրանսիան կամրապնդի լիբանանյան բանակին աջակցությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառի մասին խոսել են գիտնականները
Գիտնականները բացատրում են բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառը: Gismeteo-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո (Բրազիլիա) ճանապարհորդները ապշել...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց ցանկում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սահմանադրական դատարանը «պայթեցրեց ականը»՝ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից․ Գոհար Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:28
Վեդի համայնքի բնակիչը էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի միջոցով ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ....
Աղբյուր` Panorama.am
19:13
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
Այսօր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերի և Սաֆադ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և պետք չէ եկեղեցուն քննադատել․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։ Եկեղեցին հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հրդեհ՝ Արմավիրում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երևանում պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում
Սեպտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}