ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏՔ Է 17.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Այս տարվա հունվարի վերջին Հայաստանին ունեցած Վրաստանի պետական պարտքը գերազանցել է 17 մլն դոլարը: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները` հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Աղբյուրի համաձայն, հունվարի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքով վերցված վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կազմում է 1 810 986 հազար դոլար: Վրաստանը վարկեր է վերցրել 15 երկրներից, որի ծավալը կազմում է 527 մլն 863 հազար դոլար: Վարկատու երկրների թվում են Ավստրիան, Ադրբեջանը, Թուրքմենիստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Գերմանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան