ՖՈՒՏԶԱԼ. ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ 1:9
Փետրվարի 28-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրել է իր առաջին հանդիպումը 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ, մեր թիմը 1:9 հաշվով պարտվել է Ադրբեջանի հավաքականին: Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Վլադիմիր Մխիթարյանը:
Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ընտրանուն:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան