ԻՆՉԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԸ
«Այսօր հայոց լեզուն մատնված է ամենաթողության: Լայն կիրառությունը ունի ժարգոնային և փողոցային խոսակցական լեզուն»,- այսօրվա ասուլիսում մտահոգություն հայտնեց Աճառյանի անվան հայոց լեզվի ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը:
Նա նշեց, որ այսօրվա երիտասարդները նույնիսկ ամաչում են խոսել գրական հայերենով: Նրա կարծիքով, այսօր հայոց լեզվի աղավաղման պատճառներից մեկը դպրոցն է, հետո` ԲՈՒՀ-ը. «Դպրոցներում և բուհերում ուսուցիչներն ու դասախոսները խոսում են նույնիսկ առօրյա խոսակցական լեզվով, իսկ մեր երիտասարդները որտեղ պետք է սովորի գրական հայերեն խոսել»:
Ըստ լեզվաբանի, այսօր մայրենի լեզուն աղավաղվում է օտարաբանություններով, փոխվում են նաև մայրենի լեզվի քերականական ձևերը: Նշվեց նաև, որ աղավաղվում է նաև հայոց լեզվի շեշտադրությունը, հնչերանգը:
Նրա խոսքով, ընդհանուր հոգացություն է պետք լեզվի մակարդակը պահպանելու համար: Լ. Եզեկյանը նշեց, որ այսօր լեզվի տեսչությունը չի գործում և լեզվի մակարդակի պահպանման համար որևէ կոնկրետ գործողություն չի իրականացնում:
Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ Արտեմ Սարգսյանի խոոքով, հեռուստաընկերություններով եթեր հեռարձարկվող երգիծական հաղորդումներն, իրենցում օգտագործվող ժարգոնային բառերով, ունեն նաև դաստիարակչական բնույթ: «Այդ հաղորդումները նպատակն ունեն ծաղրի ներկայացման միջոցով մերժել ժարգոնը»,- այս կերպ բացատրեց նա:
Իսկ Լավրենտի Հովհաննիսյանը նշեց, որ երիտասարդները շատ են օգտագործում ժարգոնային բառեր, քանի որ գրականություն քիչ են կարդում: «Լեզվի աղավաղման պատճառներից մեկն այն է, որ այսօր հեռուստաընկերությունները գրական հայերենով շատ չի հաղորդումներ ունեն», - այլ կարծիք հայտնեց նա:
Նա պնդեց, որ այսօր հայոց լեզվի մաքրության պահպանման հարցը պետք է լինի բոլորիս նպատակը: