ԱՆ-Ի ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՏՈՒԺԵԼ Է 133 ՄԱՐԴ
Մայրաքաղաքում կատարված վերջին իրադարձությունների հետևանքով Երևան քաղաքի բուժհաստատություններում բուժօգնություն է ստացել 131 տուժած, որից 72-ը` զինծառայող, 59-ը` քաղաքացի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը: Նրա խոսքով, հրազենային վնասվածքներ են ստացել տուժած 72 զինծառայողից 16-ը, և 59 քաղաքացուց` 18-ը: Ըստ պաշտոնական տվյալների, արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 1-ը զինծառայող է:
Ի դեպ, մարտի 3-ի դրությամբ, ևս երկու հիվանդ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տուժածների թիվը դարձել է 133:
Նշենք, որ մարտի 2-ի տվյալների համաձայն, մայրաքաղաքի բուժհաստատություններում բժշկական հսկողության տակ էր գտնվում 62 տուժած, որից 27-ը` զինծառայող:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան