ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այն լուրերը, թե նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 12 հայ զինծառայող է մահացել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, Հայաստանի կողմից զոհերի թիվը իբրև թե 12 է եղել, իսկ վիրավորներինը` 15: Ադրբեջանի կողմից զոհվել է 3 և վիրավորվել մեկ զինծառայող:
Հավելենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալներով, ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում մարդկային ութ զոհ է ունեցել:
«Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության զինված ուժերը հատել են ադրբեջանա-ղարաբաղյան շփման գիծը ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածում և գրավել են ԼՂ պաշտպանության դիրքերից մեկը»:
«ԼՂՀ զինված ուժերի մի քանի ժամ տևած ինտենսիվ օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդ կողմը դիմել է փախուստի` մարտի դաշտում թողնելով իրենց կողմից ութ մահացածներ և սպառազինություն»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան